Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը՝ տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Հակառակորդը հրթիռակոծել է նաև Շուշին։ «Շուշիում էլ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները», - ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը) բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի՝ ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը մի քանի օր շարունակ ենթարկվում է հրթիռային հարվածների: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հայտարարել է, որ կրակ բացելով՝ Ադրբեջանը հետապնդում է «այրված հողի մարտավարությունը եռապատկելու» նպատակը:
Ֆրանսիայում 173 քաղաքական գործիչ պահանջում է վերանայել Ադրբեջանի նկատմամբ երկրի վերաբերմունքը՝ ասվում է ֆրանսիական լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «Le Journal du Dimanche»-ի կողմից հրապարակված կոլեկտիվ նամակում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը՝ կիրակի լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական անձանց թվում կան մարդկային կորուստներ՝ ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...